ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1994 թ. N 382
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սևանա լճից ջրի բացթողման չափաքանակ սահմանել` մինչև 1994 թվականի սեպտեմբերի 10-ը օրական մինչև 3,5 մլն խոր. մետր, սեպտեմբերի 10-ից հետո` օրական մինչև 2,5 մլն խոր. մետր:
2. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանը` սահմանել ամենօրյա վերահսկողություն Սևանա լճից ջրի բացթողման չափաքանակների խստիվ պահպանման ու Սևանա լճի ջրի մակարդակի նկատմամբ և յուրաքնչյուր օր համապատասխան տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ