ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 1994 թ. N 396
Քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ՉԱՐԲԱԽ» ԿԱՅԱՐԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի շինարարության ընթացքն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Չարբախ» թաղամասում մետրոպոլիտենի կայարանի շինհրապարակի տարածքով անցնող ստորգետնյա հաղորդակցության ուղիների տեղափոխման աշխատանքների պատվիրատուի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխան փոփոխություններ մտցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի N 340 որոշմամբ հաստատված կապիտալ շինարարության պետական պատվերում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևանի «Չարբախ» թաղամասում մետրոպոլիտենի կայարանի շինարարության մասին» N 613 որոշման 4-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ