Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ N 309 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՎ «ՄԵԽԱԿ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 1994 թ. N 472

Քաղ. Երևան

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ N 309 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՎ «ՄԵԽԱԿ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության խնդրանքը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի N 309 մանկապարտեզն ու «Մեխակ» ռեստորանի շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայությանը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթադաստիարակչական գործունեության պայմանների բարելավման նպատակով:

2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել N 309 մանկապարտեզի գույքի և «Մեխակ» ռեստորանի շենքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։