ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 703-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման հավելվածի «Մարգարա» («Ալիջան») պետական սահմանի անցման կետը 2023 թվականի փետրվարի 11-ից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը և 2025 թվականի մարտի 21-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը, ինչպես նաև 2026 թվականի հունիսի 12-ից մինչև 2026 թվականի հունիսի 22-ը գործում է՝ մարդասիրական օգնության համար նախատեսված ապրանքների տեղափոխման նպատակով:
(2-րդ կետը լրաց. 10.02.23 N 182-Ն, փոփ. 14.02.23 N 183-Ն, լրաց. 20.03.25 N 304-Ն, 11.06.26 N 813-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 703-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ
ԿԵՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
(ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ - ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ)
Հայ-վրացական պետական սահմանում
«Բավրա» («Նինոծմինդա») Շիրակի մարզ, գյուղ Բավրա` ավտոմոբիլային
(Դմանիսի շրջան, գյուղ Ժդանովի` ավտոմոբիլային)
«Գոգավան» («Գուգութի») Լոռու մարզ, գյուղ Գոգավան` ավտոմոբիլային
(Դմանիսի շրջան, գյուղ Գուգութի` ավտոմոբիլային)
«Պրիվոլնոյե» («Ախքյորփի») Լոռու մարզ, Պրիվոլնոյե գյուղից մոտ 18 կմ
հյուսիս-արևելք` ավտոմոբիլային
(Մառնեուլիի շրջան, գյուղ Ախքյորփի` ավտոմոբիլային)
«Այրում» («Սադախլո») Լոռու մարզ, Այրում երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային
(Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` երկաթուղային)
«Ջիլիզա» («Օփրեթի») Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3 կմ հարավ` ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, գյուղ Օփրեթի` ավտոմոբիլային, չի գործում)
«Բագրատաշեն» («Սադախլո») Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն, կամուրջ Դեբետ գետի վրայով` ավտոմոբիլային
(Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` ավտոմոբիլային)
Հայ -թուրքական պետական սահմանում (չեն գործում )
«Մարգարա» («Ալիջան») Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա, կամուրջ Արաքս գետի վրայով` ավտոմոբիլային
(Իգդիրի նահանգ, գյուղ Ալիջան` ավտոմոբիլային)
«Ախուրիկ» («Աքյաքա») Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային
(Կարսի նահանգ, գյուղ Աքյաքա` երկաթուղային)
Հայ-իրանական պետական սահմանում
«Ագարակ» («Նորդուզ») Սյունիքի մարզ, գյուղ Ագարակ` ավտոմոբիլային (Ջուլֆայի շրջան, գյուղ Նորդուզ` ավտոմոբիլային)
Օդանավակայաններում տեղակայված անցման կետեր
«Զվարթնոց» քաղ. Երևան,
(«Զվարթնոց» օդանավակայանում)` օդային
«Էրեբունի» քաղ. Երևան,
(«Էրեբունի» օդանավակայանում)` օդային
«Գյումրի» Շիրակի մարզ, քաղ. Գյումրի,
(«Շիրակ» օդանավակայանում)` օդային
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան