ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2894-Ա «05» հունիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
6/5/2026
Հավելված
Երևանի քաղաքապետի
05.06.2026 թ.
հ. 2894-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Լուսինե Սնգրյան Նոր Խարբերդի այգետարածք, 65-րդ տեղամաս, հ.6 հողամաս Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.11.2025թ. հ.4796 վկայագրով, Լուսինե Սնգրյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 65-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.6 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.65 01113U7M8ZJS
2 Գարիկ Ապինյան Արցախի փողոց, հ.8/31 մանկապարտեզ Անշարժ գույքի նվիրատվության 20.05.2026թ. հ.3281 պայմանագրով, Գարիկ Ապինյանին նվիրած` Արցախի փողոցի հ.8/31 հասցեում գտնվող մանկապարտեզին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.8/34 010539A2BXVC
3 Լիդա Մակարյան Հաղթանակ 152-րդ տեղամաս, հ.1 բնակելի տուն Երևանի քաղաքապետի 07.05.2026թ. հ.2317-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Հաղթանակ 152-րդ տեղամասի հ.1 հասցեում Լիդա Մակարյանի կողմից ինքնակամ իրականացրած բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 8-րդ նրբանցք, հ.49 01073JMYDXRM
4 Եվա Սուքիասյան, Արեն Սիմոնյան
/լիազորված անձ/
Հովհաննես Կարաբեկյան, Սեդա Կարաբեկյան Չելիք Կ. Ուլնեցու փողոց, հ.48 բնակելի տուն Հովհաննես Կարաբեկյանին և Սեդա Կարաբեկյան Չելիքին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Կ. Ուլնեցու փողոցի հ.48 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.22012026-01-0019/ բաժանման հատակագծով առանձնացվող 89.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կ. Ուլնեցու փողոց, հ.48/1 01123E7TELQN
5 Մովսես Առաքելյան Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.62/56 հողամաս Մովսես Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.62/56 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.10082022-01-0130/ բաժանման հատակագծով առանձնացվող 265.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, 8-րդ նրբանցք, հ.8 01043GKQDH6K
6 Մովսես Առաքելյան Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.62/56 հողամաս Մովսես Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.62/56 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.10082022-01-0130/ մնացորդային՝ 265.0քմ մակերեսով մասին /հատված 2/ տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, 8-րդ նրբանցք, հ.8/1 01043VRFRRNC
7 Վրեժ Գևորգյան
/լիազորված անձ/
Սեյրան Դավթյան Ն. Մառի փողոց, հ.11 շենք, հհ.25, 25/1, 25/2 և 25/3 բնակարան Սեյրան Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Մառի փողոցի հ.11 շենքի հհ.25, 25/1, 25/2 և 25/3 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հհ.13042026-01-0314, 02042026-01-0041, 01042026-01-0335, 23032026-01-0360/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ն. Մառի փողոց, հ.11 շենք, բն.25 01083GCJWWJK
8 Վրեժ Գևորգյան
/լիազորված անձ/
Սեյրան Դավթյան Ազատության պողոտա, հ.3 շենք, հ.49 բնակարան Սեյրան Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Ազատության պողոտայի հ.3 շենքի հ.49 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21012026-01-0310, ընդհ. բաժն. 2.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ազատության պողոտա, նրբանցք, հ.3 շենք, բն.49/1 01123PYQHKSW
9 Էլեն Ասրիյան
/լիազորված անձ/
«ՖԵՄԻԼԻ ԲԱԼՅԱՆ» ՍՊԸ Արցախի պողոտա, 3-րդ նրբանցք, հ.3 խանութ Անշարժ գույքի առուվաճառքի 14.05.2026թ. հ.9155 պայմանագրով, «ՖԵՄԻԼԻ ԲԱԼՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.3 հասցեում գտնվող խանութին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, հ.2/1 011133XGTUC2
10 Վարդան Թունյան Գ. Սունդուկյան փողոց, հ.23 շենք, հ.86 բնակարան Վարդան Թունյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Սունդուկյան փողոցի հ.23 շենքի հ.86 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.19022026-01-0168, ընդհ. բաժն. 3.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 30.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Սունդուկյան փողոց, հ.23 շենք, բն.86/1 01033FSNS3VW
11 Սիրան Հովհաննիսյան Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածք, հ.41 հողամաս Անշարժ գույքի առուվաճառքի 22.05.2026թ. հ.6828 պայմանագրով, Սիրան Հովհաննիսյանի կողմից ձեռք բերված Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածքում գտնվող հ.41 հողամասին տրամադրել հասցե՝ Օֆելյա Համբարձումյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.15 01043ZUM6PEJ
12 Ալինա Հովհաննիսյան Խաղաղ Դոնի փողոց, հ.27 շենք, հ.72 բնակարան Ալինա Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Խաղաղ Դոնի փողոցի հ.27 շենքի հ.72 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042026-01-0431, ընդհ. բաժն. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 40.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց, հ.27 շենք, բն.72/1 01053DWCY47H
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
6/5/2026