Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ԾԵՐԱՑԱԾ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ, ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԽԱՂՈՂԻ ՈՒ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1994 թ. N 611

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ԾԵՐԱՑԱԾ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ, ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԽԱՂՈՂԻ ՈՒ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունել պատգամավորների Արարատի, Արմավիրի, Աշտարակի, Էջմիածնի, Կապանի, Մասիսի, Նաիրիի, Տաուշի, Կոտայքի, Նոյեմբերյանի ու Մարտունու շրջխորհուրդների գործկոմների առաջարկությունները` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության ու գյուղատնտեսության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռից դուրս գրել նշված շրջանների գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական ձեռնարկությունների ու պետական պահուստի հողատարածքներում եղած ծերացած, արտադրական նշանակությունը կորցրած, ոչ լիարժեք 504,84 հեկտար խաղողի և 1530,44 հեկտար պտղատու այգիներ, համաձայն հավելվածի*), դրանք դասելով վարելահողերի շարքը:

_____________________

*) Հավելվածը չի բերվում:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։