Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 1994 թ. N 450

Քաղ. Երևան

ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Վիեննայի Մխիթարյան միաբանության սեփականությունը հանդիսացող շենքը նրա կողմից Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը վարձակալության իրավունքով հատկացնելու նախաձեռնությունը, ինչպես նաև հանրապետությունում միաբանության կողմից գիտալուսավորչական և մշակութային գործունեություն ծավալելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևան քաղաքի Նոր Ավանի Դուրյան թաղամասի N 4 շենքը վաճառել Վիեննայի Մխիթարյան միաբանությանը:

2. Ընդունել ի գիտություն, որ նշված շենքի դիմաց փոխհատուցումը կատարվելու է Վիեննա քաղաքի Ցիկլերգասսե N 29 շենքը Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը վարձակալության իրավունքով հանձնելու ձևով:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում գնահատել նշված շենքը և ավարտել շենքի առուծախի գործարքի ձևակերպումն ու սահմանված կարգով հանձնում-ընդունումը:

4. Լիազորել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Նավասարդյանին Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ կնքել նշված շենքի վարձակալության մասին պայմանագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։