Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՃՇԳՐՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 1994 թ. N 526

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՃՇԳՐՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Ոսկանյանի հաղորդումը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Միջազգային զարգացման ընկերակցության հետ «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծի վերաբերյալ կայացած բանակցությունների արդյունքների մասին:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքվելիք «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» ճշգրտված վարկային համաձայնագրի նախագծին և փոխըմբռնման արձանագրությանը:

3. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի վարկային համաձայնագրի մասին» N 489 որոշման 2-րդ կետը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։