Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 361-Ա

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 456,926,017.81 դրամ ընդհանուր արժողությամբ «Ապագայի տեսլական, բարեկեցություն և զբաղվածություն երիտասարդների համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

17.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 361-Ա որոշման

ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ծրագրի շրջանակներում նախատեսված է հիմնել երկու Երիտասարդական կենտրոններ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք ծառայելու են երիտասարդների զբաղունակության և ձեռներեցության ներուժի զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդների միջև փորձի փոխանակմանը: Ծրագիրն աջակցելու է նշված մարզերի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, դպրոցների և երիտասարդների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3. Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը BildungsChancen gGmbH (Berlin, Germany, at Pariser Platz 6, 10117 Berlin, with an additional office in Essen at Baedekerstraշe 1, 45128 Essen.) գերմանական ընկերությունը և ՍՕՍ Մանկական Գյուղեր Համաշխարհային կազմակերպությունը (հասցե` Գերմանիա, 80339 Մյունխեն, Ռիդլերշտրասե 55)

4. Ծրագրի կատարողը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի 8 բնակարան 18-19):

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի, բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 456,926,017.81 դրամ

7. Բարեգործություն ստացողը Ծրագրում ընդգրկված են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` 15-35 տարեկան 400 երիտասարդներ, միասնական սոցիալական կենտրոնների 22 ներկայացուցիչներ, դպրոցների 226 ուսուցիչներ և 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի հունիսի 22-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) նախատեսվում է շահառուներին տրամադրել տնտեսական կայունություն ապահովող պարագաներ և ծառայություններ (աշխատանքային գործիքներ, մեղվի փեթակներ և այլն), դրամաշնորհներ, բիզնես խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն: Շահառուների համար կազմակերպել դասընթացներ, քոաչինգ, փորձնակություն, փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ/քննարկումներ, տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 179,695,832.43 դրամի չափով.

2) կատարվելու է ծրագրի իրականացման նպատակով ներգրավված մասնագիտական աշխատակիցների աշխատավարձի վարձատրություն: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 170,409,120 դրամի չափով:.

3) նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ և գույք, տրանսպորտային ծառայություններ, վառելանյութ, իրականացնել տարածքի, գույքի և սարքավորումների վերանորոգում, պահպանում և արդիականացում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 32,084,900 դրամի չափով.

4) միջոցառումների ընթացքում նախատեսվում է կազմակերպական ծախսեր` վարչական անձնակազմի աշխատակիցների վարձատրության, առողջության ապահովագրության, գործուղման, հյուրանոցային, տպագրական, ֆիլմի նկարահանման, կոմունալ, բանկային և փոստային ծառայությունների, աշխատակիցների համար դասընթացների, սուպերվիզիաների կազմակերպման, հետազոտական ծառայությունների իրականացման, գրասենյակային պարագաների ձեռքբերման, ինչպես նաև հանդիպումների/միջոցառումների ընթացքում հյուրասիրությունների համար ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 74,736,225.38 դրամի չափով:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) իրականացվող դասընթացների (այդ թվում արտագնա), հանդիպումների, թերապիաների ընթացքում հյուրասիրությունների կազմակերպման և հյուրանոցային ծառայությունների, սրահի վարձակալության և անհրաժեշտ պարագաների (սոցիալ-հոգեբանական աջակցության համար անհրաժեշտ գործիքներ և խաղեր, գրենական պիտույքներ, սուրճ, թեյ, միրգ, խմորեղեն, հյութեր, շշալցված ջուր) ձեռքբերում, աշխատանքային նյութերի և տպագրական ծառայությունների ձեռքբերում` 33,908,758 դրամի չափով.

2) դասընթացների իրականացման նպատակով դասընթացավարների ծառայությունների ձեռքբերում` 1,587,474 դրամի չափով.

3) մասնակիցների համար մասնագիտական դասընթացների վճարում և մասնագիտական գործիքների ձեռքբերում` 83,100,000 դրամի չափով.

4) տարածքի, գույքի և սարքավորումների վերանորոգման, պահպանման և արդիականացման ծառայությունների ձեռքբերում, գույքի և տեխնիկայի (կահույք, կահավորանք, կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ) ձեռքբերում՝ 27,084,900 դրամի չափով.

5) տրանսպորտային ծառայությունների (տաքսի և բեռնափոխադրում) և վառելանյութի ձեռքբերում (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)`

9,436,000 դրամի չափով.

6) ծրագրի տեսանելիությունն ապահովելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով (թռուցիկների, պաստառների և նմանատիպ այլ նյութերի) տպագրական նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 2,250,000 դրամի չափով.

7) հետազոտական, վերլուծական ծառայությունների ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով.

8) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների, տարածքի մաքրման ծառայության ձեռքբերում` 13,352,209 դրամի չափով.

9) ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 3,000,000 դրամի չափով.

10) ծրագրի շահառուների և աշխատակիցների համար հոգեբանական ծառայությունների (սուպերվիզիա) ձեռքբերում` 1,820,000 դրամի չափով.

11) ծրագիրն իրականացնող երկրների միջև փորձի փոխանակման նպատակով աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի շահառուների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում` 9,028,750 դրամի չափով:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1) ծրագրի փակման/բացման, դասընթացների անցկացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 7,500,000 դրամի չափով.

2) գրասենյակային պարագաների, տնտեսական, տպագրական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների, բանկային ծառայությունների, կենտրոնների մաքրման ծառայության ձեռքբերում` 18,109,059 դրամի չափով.

3) ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման (աշխատանքի հայտարարության տեղադրում, տպագրության) ծախսեր` 680,000 դրամի չափով.

4) հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 1,020,000 դրամի չափով.

5) աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի աշխատավարձ և ողջ անձնակազմի ապահովագրություն)՝ 33,198,356.38 դրամի չափով.

6) ծրագրի համակարգման, մոնիթորինգի ծախսեր` 750,000 դրամի չափով.

7) հետազոտական, վերլուծական ծառայությունների ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով.

8) ծրագիրն իրականացնող երկրների միջև փորձի փոխանակման նպատակով աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի շահառուների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում, օրապահիկների վճարում` 10,028,750 դրամի չափով.

9) ծրագրի տեսանելիությունն ապահովելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով (թռուցիկների, պաստառների և նմանատիպ այլ նյութերի) տպագրական նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 2,250,000 դրամի չափով:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետի աշխատակազմի, Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետների աշխատակազմերի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության

համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 22-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

17.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։