ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 294-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 925-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզահագուստը և մարզագույքը (ցանկը՝ համաձայն հավելվածի, 99,462.69 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի մասին» N 925-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
26.05.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 294-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը Ընդհանուր
արժեքը (եվրո)
1. Մարզական ներքնաշապիկ 320 հատ 8,224.00
2․ Մարզական կիսագուլպա 5,515 զույգ 17,625.25
3․ Մարզումային ձող 12 հատ 68.40
4. Մարզական շապիկ 568 հատ 13,523.25
5․ Մարզական կարճատաբատ 643 հատ 10,371.64
6․ Տղամարդու սպորտային սվիտեր 271 հատ 7,187.30
7․ Տղամարդու սպորտային տաբատ 668 հատ 15,050.70
8․ Հողմապահպան բաճկոններ 146 հատ 11,501.10
9․ Տղամարդու սպորտային վերնաշապիկ (պոլո) 240 հատ 4,620.00
10․ Սպորտային գուլպաներ առանց թաթի 415 զույգ 1,750.75
11․ Տղամարդու սպորտային կիսավարտիք 360 հատ 4,842.00
12․ Սպորտային պայուսակ 4 հատ 143.80
13․ Գլխարկ 160 հատ 856.00
14․ Մարզական վզկապ 160 հատ 1,848.00
15․ Մարզական թևկապ 650 հատ 1,807.00
16․ Մարզումային անթև շապիկ 5 հատ 43.50
Ընդամենը 99,462.69
(հավելվածը խմբ. 17.06.26 N 362-Ա)