ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1994 թ. N 535
Քաղ. Երևան
ԱԲԽԱԶԻԱՅԻ ԳԱԳՐԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աբխազիայի Գագրա քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության «Արմենիա» առողջարանի պահպանման և նրա հետագա գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմենիա» առողջարանի գլխավոր բժշկի պաշտոնային դրույքաչափը սահմանել 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:
2. «Արմենիա» առողջարանի աշխատողների աշխատանքի վարձատրությունը 1994 թվականի սեպտեմբերի 1-ից կատարել համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` լուծել «Արմենիա» առողջարանի ֆինանսավորման հարցը, ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվարկների:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
նոյեմբերի 24-ի N 535 որոշման
«ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Պաշտոնի անվանումը Տոկոսները` գլխավոր բժշկի
պաշտոնային դրույքաչափի նկատմամբ
Հաշվապահ 75
Ռադուսային լաբորատորիայի բուժքույր 70
Քույր-տնտեսուհի 55
Ինժեներ 45
Տեխնիկ, վարորդ 35
Այգեպան, բանվոր, բանկի հավաքարար,
հեռախոսավար, պահակ 30
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ