ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1994 թ. N 536
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան ստեղծելու մասին» N 279 որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ նոր կետով`
«3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը, համաձայն N 5 հավելվածի»:
Որոշման 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ և 5-րդ կետեր.
բ) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ նոր կետով`
«3. Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններ - 250»:
Որոշման N 1 հավելված 3-րդ կետը համարել 4-րդ կետ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 5
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 9-ի N 109 որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
1994/95 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
(ՑԵՐԵԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ)
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
NN
ը/կ Ուսումնական հաստատության անվանումը 1994 թ. ընդունելություն
(տեղ)
Ընդամենը
այդ թվում` 250
1. Բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան 250
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ