Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 1994 թ. N 440

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔՈԼԵՋԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի:

2. Իջևանի տարածաշրջանային քոլեջին 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերով նախատեսված 150 տեղի փոխարեն Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղին հատկացնել 125 տեղ, համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Իջևանի տարածաշրջանային քոլեջ ստեղծելու մասին» N 23 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման N 2 հավելվածի 3-րդ բաժինը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 19-ի N 440 որոշման

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 1994/95 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մասնագիտության ծածկագիրը Մասնագիտության անվանումը 1994 թ. ընդունելություն (տեղ)

0104 ֆիզիկա 20

0101 մաթեմատիկա 15

0609, 0610 ընդհանուր տնտեսագիտություն 30

0219 հայոց լեզու և գրականություն 15

0207 պատմություն 15

0308 մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա 15

0520 դեկորատիվ-կիրառական արվեստ 15

Ընդամենը 125

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։