ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 841-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարելու փոփոխություններ Երևանի քաղաքապետարանի և «ԲԵՐԴՇԻՆ» ՍՊ ընկերության միջև 2025 թվականի նոյեմբերի 11-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-25/41» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքները փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, որոնք միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի 27.7 տոկոսը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ