ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 857-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-15-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 6-ի N 0329 լիզինգի պայմանագրով սահմանված «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մայիսի 12-ից մինչև 2027 թվականի մայիսի 11-ը ներառյալ.
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 18-ի N 857-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 8504210000 Սեփական կարիքի տրանսֆորմատոր 0.8/0.4 կՎ, 40 կՎԱ,
Auxulary transformer 0.8/0.4kV,
40kVA ТМГ 0.8/0.4kV40kVA հատ 1 Չինաստան Չինաստան 1 638 000 Լիզինգի պայմանագիր N 0329
2. 8504210000 110/08.08 ուժային տրանսֆորմատոր, 110/08.08 Transformer SZ-10000/110-0.8X2 կՎ
տրանսֆորմատոր փաթույթների նյութը պղինձ, լարման տակ կարգավորման
հնարավորությամբ հատ 1 Չինաստան Չինաստան 99 450 000 Լիզինգի պայմանագիր N 0329
3․ 8535290000 Էլեգազային անջատիչ զսպանակային շարժաբերով (SF6), Сircuit breaker with spring-loaded mechanism, Elegas
(SF6) 126 կՎ կգ 1 750 Չինաստան Չինաստան 9 496 500 Լիզինգի պայմանագիր N 0329
4․ 8535309008 Եռաբևեռ բաժանիչ 1 հողանցման դանակով, 3 pole
disconnector with 1
grounding knives, motor drive 126 կՎ կգ 797,5 Չինաստան Չինաստան 3 822 000 Լիզինգի պայմանագիր N 0329
5․ 8504312109 Հոսանքի տրանսֆորմատոր 110 կՎ,
Current transformer
110kV վերափոխման գործակից 150/Ա 5P20/5P20/0.5/0.2S հատ 3 Չինաստան Չինաստան 7 020 000 Լիզինգի պայմանագիր N 0329
6. 8504312109 Ունակային լարման տրանսֆորմատոր 110 կՎ
Сapacitive Voltage transformer 110kV 110000/√3, 100/√3,
100/3 հատ 3 Չինաստան Չինաստան 6 786 000 Լիզինգի պայմանագիր N 0329
7. 8535400000 Գերլարման սահմանափակիչ 110 կՎ
գրանցասարքով,
Surge arrester 110kV with register 126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն
1.6 սմ/կՎ կգ 600 Չինաստան Չինաստան 5 265 000 Լիզինգի պայմանագիր N 0329
8. 8546200000 Արտաքին տեղադրման հենարանային մեկուսիչ 110 կՎ, Support insulator external installation 110kV 126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն
1.6 սմ/կՎ կգ 204,9 Չինաստան Չինաստան 1 872 000 Լիզինգի պայմանագիր N 0329
9. 8535309008 Միաբևեռ հողանցիչ ձեռքի շարժաբերով, Single pole earthing switch with manual drive 126 կՎ կգ 275 Չինաստան Չինաստան 1 365 000 Լիզինգի պայմանագիր N 0329
10. 8536209007 Օդային ավտոմատ անջատիչ,
Air circuit breaker 3200A fixed model/3P
/ 800-1000VAC կգ 237 Չինաստան Չինաստան 9 360 000 Լիզինգի պայմանագիր N 0329
11. 8536209007 Ավտոմատ անջատիչ, AC MCCB 315Ա / 3P / 1000 Վ կգ 291,5 Չինաստան Չինաստան 6 435 000 Լիզինգի պայմանագիր N 0329
12. 3926909709 Գլանդ, Cable Gland PG63 կգ 14,4 Չինաստան Չինաստան 31 200 Լիզինգի պայմանագիր
N 0329
13. 8504312909 BH-0.66 հոսանքի տրանսֆորմատոր,
BH-0.66 Transformer 3200/5 / / 1000 Վ հատ 6 Չինաստան Չինաստան 234 000 Լիզինգի պայմանագիր
N 0329
14. 8504312909 BH-0.66P հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66P Transformer 3200/5 / / 1000 Վ հատ 9 Չինաստան Չինաստան 210 600 Լիզինգի պայմանագիր N 0329
15. 8535900008 Հաստատուն հոսանքի մալուխի միացուցիչ
mc4 , mc4 connector 6 մմ2 copper sheet open / /1500 Վ կգ 55,2 Չինաստան Չինաստան 780 000 Լիզինգի պայմանագիր N 0329
Ընդամենը 153 765 300
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ