Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 1994 թ. N 546

Քաղ. Երևան

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հանրապետությունում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների փորձաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գիտական փորձաքննական խորհրդի` երկամյա ժամկետով (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գիտական փորձաքննական խորհրդի կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 15-օրյա ժամկետում կազմել և հաստատել մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` հանրապետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին իրականացնել մասնագիտական փորձագիտական խորհուրդների գործունեությունն ապահովող ֆինանսավորումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 28-ի N 546 որոշմամբ

ԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

Ա. Ղազարյան - ՀՀ պետական նախարար (խորհրդի նախագահ)

Վ. Գնունի - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար

Գ. Մանասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ

Հ. Կարապետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության և կրթության բաժնի պետ (խորհրդի գիտական քարտուղար)

Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար

Ա. Սարգսյան - ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության գիտության վարչության պետ (խորհրդի գիտական քարտուղար)

Վ. Համբարձումյան - բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

Դ. Սեդրակյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարան

Հ. Մարանջյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ինֆորմատացման և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Բ. Նահապետյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ

Ն. Դոբրովոլսկի - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

Լ. Եպիսկոպոսյան - կենսաբանական գիտությունների դոկտոր, Մարդու գիտահետազոտական ինստիտուտ

Ռ. Վարդանյան - քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Ռ. Մելքոնյան - երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ

Ա. Խաչունց - բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Ս. Համբարձումյան - տեխնիկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարան

Ռ. Ստամբոլցյան - բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական ինստիտուտ

Գ. Դեմիրչյան - տեխնիկական գիտությունների թեկնածու, Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ «Անդրոն»

Վ. Ղազարյան - արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ

Յու. Սաֆարյան - Ճարտարագիտության դոկտոր, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ

Է. Աղաջանով - տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։