Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 1994 թ. N 593

Քաղ. Երևան

ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության բեռնային համալիրի շինարարության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ի խնդրանքը` համաձայնեցված պատգամավորների Էջմիածնի շրջխորհրդի գործկոմի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ, Փարաքար գյուղի բնակչությանը սեփականաշնորհված հողերից 30,15 հեկտար, որից 25,65 հեկտար խաղողի, 0,5 հեկտար պտղատու այգի, 4,0 հեկտար վարելահող հետ վերցնել պետական կարիքների համար (գծագրին համապատասխան):

2. Սույն որոշման 1-ին կետով հետ վերցված հողերը հատկացնել «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին` 27,2 հեկտարը` որից 23,2 հեկտարը խաղողի այգի, 4,0 հեկտարը վարելահող, բեռնային համալիրի շինարարության իրականացման, իսկ 2,95 հեկտարը` որից 0,5 հեկտարը պտղատու, 2,45 հեկտարը խաղողի այգի, կառամատույցի ընդարձակման և ավտոկայանատեղի կազմակերպման նպատակով:

3. Սահմանել, որ Փարաքար գյուղի բնակչությանը սեփականաշնորհված և սույն որոշմամբ նրանցից հետ վերցված հողերի դիմաց լրիվ փոխհատուցումը կատարվում է 1995 թվականին գործող այդ հողերի կադաստրային արժեքով:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հողերի հետ վերցնելու և դրանք «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին հատկացնելու հետ կապված նախապատրաստական, կազմակերպական և մյուս աշխատանքները ղեկավարում, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փոխհատուցումները կատարում է պատգամավորների Էջմիածնի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն` հանրապետության բյուջեի և «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ի միջոցներից:

5. Պատգամավորների Էջմիածնի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին`

ա) 10-օրյա ժամկետում ստեղծել սույն որոշմամբ նախատեսված հողերը հետ վերցնելու և դրանք «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին հատկացնելու հետ կապված նախապատրաստական աշխատանքներն իրականացնող, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետով սահմանված փոխհատուցումների չափերը որոշող հանձնաժողով` վերջինիս կազմում ընդգրկելով պատգամավորների Փարաքար գյուղի այն բնակիչների ներկայացուցիչներին, որոնցից հողեր են հետ վերցվում.

բ) 15-օրյա ժամկետում կազմել փոխհատուցումների լրիվ գումարների չափերի վերաբերյալ ամփոփ հաշվարկ` ըստ հետ վերցման ենթակա հողերի սեփականատերերի և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ.

գ) փոխհատուցումների գումարն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դա սահմանված կարգով հանձնել Փարաքար գյուղի բնակիչներին և հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին` պատգամավորների Էջմիածնի շրջխորհրդի գործկոմից փոխհատուցումների ամփոփ հաշվարկն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում անհրաժեշտ դրամական միջոցներ հատկացնել պատգամավորների Էջմիածնի շրջխորհրդի գործկոմին` Փարաքար գյուղի բնակիչներից հետ վերցված համապատասխանաբար 27,2 հեկտար և 2,95 հեկտար հողերի դիմաց փոխհատուցումները կատարելու համար:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը պատգամավորների Էջմիածնի շրջխորհրդի գործկոմին և պատգամավորների Փարաքարի գյուղխորհրդի գործկոմին` սույն որոշումից բխող փոփոխություններ մտցնել համապատասխան հողակադաստրային գրքերում:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։