ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 1994 թ. N 547
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մի շարք պատվիրատուների կողմից 1994 թվականի կապիտալ շինարարության ծրագրով նախատեսված աշխատանքների գերակատարման և պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 28-ի N 135 որոշման փոփոխման մասին» N 340 որոշմամբ հաստատված հզորությունների գործարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին, ձեռնարկություններին, պատվիրատուներին և կապալառուներին`
ա) նյութական և ֆինանսական միջոցները կենտրոնացնել N 1 *) հավելվածում նշված կարևորագույն օբյեկտների շինարարության վրա և մինչև 1994 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի N 340 որոշմամբ հաստատված հզորությունների գործարկումը.
բ) 1994 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել շինարարական աշխատանքները N 2 հավելվածում նշված օբյեկտներում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայճարտպետվարչության, Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության ներկայացուցիչներին`
ա) իրականացնել ստուգումներ ՀՀ կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի N 340 և 1994 թվականի սեպտեմբերի 20-ի N 446 որոշումներով հաստատված օբյեկտներում կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորման չափը, ինչպես նաև տիտղոսացուցակներում չընդգրկված օբյեկտներում կատարված աշխատանքների ծավալները ճշտելու նպատակով:
Ստուգման արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
բ) մինչև 1994 թվականի վերջը հսկողություն սահմանել սույն որոշման N 1 հավելվածում նշված օբյեկտների շինարարության ֆինանսավորման վրա` թույլ չտալով 1994 թվականի կապիտալ շինարարության համար նախատեսված ընդհանուր սահմանաչափի գերազանցում:
Աշխատանքների ծավալի գերազանցման յուրաքանչյուր դեպք քննարկել առանձին և անհրաժեշտության դեպքում զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) մինչև 1994 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ֆինանսավորումը` աշխատավարձի չափով.
բ) ապահովել կատարված շինարարական աշխատանքների պարտքերի մարումը N 3 հավելվածով սահմանված ժամկետներում.
գ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և համապատասխան պատվիրատուի հետ համատեղ քննարկել և մինչև 1994 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն շինարարությունը դադարեցված օբյեկտների պահպանությունը 1995 թվականին ապահովելու համար:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված օբյեկտների պատվիրատուներին` կապալառու կազմակերպությունների հետ համատեղ 15-օրյա ժամկետում ճշտել գործարկման ենթակա օբյեկտների շահագործման հանձնման իրականության աստիճանը և ներկայացնել եզրակացություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն` դրանց հետագա ֆինանսավորումը դադարեցնելու համար:
_________________
*) Հավելվածները չեն բերվում:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ