Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 547-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաև կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում զեկուցել Վարչապետին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

23.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 547-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Տիգրան Խաչատրյան - Փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Արամ Ղազարյան - Ներքին գործերի նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն

Արման Խոջոյան - Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Արա Մկրտչյան - Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Առնակ Ավետիսյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Արեն Մկրտչյան - ՀՀ Լոռու մարզպետ

Դավիթ Առուշանյան - ՀՀ Շիրակի մարզպետ

Լևոն Ազիզյան - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Արմինե Հայրապետյան - Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

23.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։