ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 550-Ա
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 31-րդ հոդվածի 4-րդ մասերը՝
1․ Հաստատել՝
1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի
2) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
23.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
N 550-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1․ Նիկոլ Փաշինյան – ՀՀ վարչապետ (նախագահ)․
2․ Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար․
3․ Արսեն Թորոսյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․
4․ Արման Պողոսյան – ՀՀ ֆինանսների նախարարի պարտականությունները կատարող.
5․ Վանիկ Օհանյան - Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ).
6․ Արմեն Սողոյան - «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)․
7․ Համլետ Հայրապետյան - «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամ, «Սրտաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
N 550-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1․ Նիկոլ Փաշինյան – ՀՀ վարչապետ (նախագահ)․
2․ Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար․
3․ Արսեն Թորոսյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․
4․ Արման Պողոսյան – ՀՀ ֆինանսների նախարարի պարտականությունները կատարող.
5․ Վանիկ Օհանյան - Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)․
6․ Արմեն Սողոյան - «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)․
7․Համլետ Հայրապետյան - «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամ, «Սրտաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ