Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-07-23-ից մինչև 2023-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 14. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՂԻ (ԱՐՏԱԴՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2023-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 14. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՂԻ (ԱՐՏԱԴՐՈՂԻ, ԿԱՏԱՐՈՂԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:

2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):

3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:

4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:

5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

6. Սպառողն իրավունք ունի պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը հանձնել դատարան, եթե իր հետ կնքվել է այնպիսի պայմանագիր, որը ողջամիտ հնարավորություն չի ընձեռել սպառողին բանակցելու դրա պայմանները, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Սույն մասի պահանջները տարածվում են ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի՝ դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:

(14-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։