Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-25-ից մինչև 2010-11-20։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԳՈՎԱԶԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 13. Սոցիալական գովազդ

գործել է մինչև 2010-11-20Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սոցիալական գովազդ

1. Գովազդակիրը պարտավոր է բնակչության առողջության և առողջապահության, բնության պահպանության, սոցիալական պաշտպանության հարցերով ազգային շահեր ներկայացնող և առևտրային բնույթ չկրող սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:

2. Սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվերները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից:

3. Սոցիալական գովազդի արտադրության և տեղաբաշխման ծախսերը կատարվում են գովազդատուի միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։