Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-12-02-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸԳլուխ 9 · ԱՌ ՈՉԻՆՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 62. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՌ ՈՉԻՆՉ լինելու ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 62. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՌ ՈՉԻՆՉ լինելու ՀԻՄՔԵՐԸ

(վերնագիրը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

1. Առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.

ա) ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.

բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.

գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.

դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

2. Առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

3. Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է:

Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

4. Առ ոչինչ վարչական ակտն ընդունած վարչական մարմինը պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ արդարացված շահ ունեցող ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը:

(62-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։