Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-08-13։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐԳլուխ 15 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

Հոդված 105. ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՁևԵՐԸ

գործել է մինչև 2020-08-13Բացել ARLIS-ում

Հոդված 105. ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՁևԵՐԸ

1. Սույն օրենքի 104-րդ հոդվածով նախատեսված այն դեպքերում, երբ անձին պատճառված ոչ գույքային վնասը կարող է հատուցվել դրամական միջոցներով, դրանց վճարումը կարող է կատարվել ամենամսյա վճարումների կամ միանվագ վճարման միջոցով:

2. Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման յուրաքանչյուր ամիս: Ամենամսյա վճարումների չափը որոշվում է հատուցման ենթակա ընդհանուր գումարը վճարման ժամանակահատվածի ամիսների թվի վրա բաժանելու միջոցով:

Ամենամսյա վճարումները ենթակա են վճարման նաև անձի մահացած ամսվա համար:

3. Ամենամսյա վճարումների փոխարեն վնաս կրած անձը կարող է պահանջել վնասի հատուցում` հատուցման ենթակա վնասի ընդհանուր գումարի միանվագ վճարմամբ, եթե առկա է հիմնավոր պատճառ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։