ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 18 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 113. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 113. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետի ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված վարչական մարմինները պարտավոր են ապահովել վարչարարության և վարչական վարույթին վերաբերող դրույթներ պարունակող իրենց իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին:
3. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-21-Ն)
(113-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-21-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2004 թ. մարտի 16
Երևան
ՀՕ-41-Ն