Հոդված 70. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 70. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած`
ա) վարչական մարմին.
բ) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:
Եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին և (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման:
3. Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված՝ վարչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:
(70-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-257-Ն)
(հոդվածը 28.02.24 ՀՕ-99-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)