Գլուխ 7 · ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 25. Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը
Հոդված 25. Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների հաշվարկման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: