Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2016-11-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-11-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

գործել է մինչև 2016-11-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված հակացուցումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։

1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

1.2. «A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:

2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)

3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:

4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:

5. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)

6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:

7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ճանապարհներին:

9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:

10. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)

11. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)

(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-22-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, 21.12.15 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։