Գլուխ 8.1 · (գլուխը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 33.2. Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը
Հոդված 33.2. Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը
Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերն են`
ա) տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 դրամ.
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից դուրս` սեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 10.000 դրամ.
գ) տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ստանալու գործնական քննություն ընդունելու համար` 10.000 դրամ.
դ) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու համար` 10.000 դրամ.
ե) նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցին հաշվառման կտրոն տալու համար` 1.000 դրամ:
(33.2-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)