Հոդված 11. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները
Հոդված 11. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները
1. Ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց տրված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների սեփականատերերը:
2. Արգելվում է ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման և պահպանման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության վրա բացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին կապիտալ ծախսերի նվազեցումը: