ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 930-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ և 57.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` 2023 թվականի հունիսի 30-ին «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» և «ԲԻԴԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումի հետ կնքված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի մասնաշենքի վերակառուցման աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/6 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 30 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
26.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 8
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 9
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Հավելված N 10
ՀՀ կառավարության 2026 թվականի
հունիսի 25-ի N 930-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: