Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման տրամադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման տրամադրելը

(վերնագիրը փոփ. 18.04.25 ՀՕ-87-Ն)

Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերի) համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաև անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(10-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն, խմբ. 13.12.19 ՀՕ-309-Ն, փոփ., լրաց. 18.04.25 ՀՕ-87-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։