Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:
Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:
Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:
Երևան համայնքի վարչական շրջանների սահմանները որոշվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:
Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոնը և դրա անվանումը սահմանվում են սույն օրենքով: Սույն օրենքի հավելված 2-ում նշված բազմաբնակավայր համայնքների կազմում նշված բնակավայրերի ցանկի առաջին տողում նշված բնակավայրը համարվում է համայնքային կենտրոն:
(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04. ՀՕ-41-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. խմբ. 24.11.15 ՀՕ-148-Ն, փոփ. 24.09.21 ՀՕ-328-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-401-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)