Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-16-ից մինչև 2026-06-27։Բացել գործող տեքստը

Հոդված 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վարչատարածքային ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

գործել է մինչև 2026-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վարչատարածքային ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` սույն օրենքի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:

Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կարծիքները:

Մարզերի և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են սույն օրենքով։

Համայնքների և մարզերի սահմանների ամրացումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04. ՀՕ-41-Ն, խմբ. 28.11.06. ՀՕ-217-Ն, լրաց. 05.02.09 ՀՕ-50-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-10-Ն, լրաց. 19.05.09 ՀՕ-137-Ն, փոփ. 24.09.21 ՀՕ-328-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։