Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՑԱՆԿԸ և ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:
Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:
Քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքները` գյուղական համայնքներ:
Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:
Երևան քաղաքի սահմանները որոշվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:
Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոն է համարվում առավել բնակչություն ունեցող բնակավայրը:
(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04. ՀՕ-41-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-10-Ն)