Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ՀՈՒՆՎԱՐԻ 2026 թվականի N 02-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների,համայնքի ավագանին որոշում է ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ կատարել վերաբաշխումներ,որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի սույն որոշմամբ սահմանված գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ չափաքանակների 20% -ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

Ավագանու անդամներ

Կողմ -8

ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ Դեմ -0 Ձեռնպահ -0

Համայնքի ղեկավար Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ

Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի

ավագանու 2026 թ. հունվարի 9-ի

N 02-Ն որոշման

(հավելվածը խմբ. 30.04.26 N 34-Ն, 24.06.26 N 50-Ն)

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 Թ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ

ՈՒ Ղ Ե Ր Ձ

Ակունք համայնքի ղեկավարի ուղերձը

2026թ. զարգացման հիմնական ուղղությունների մասին

Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026թ. բյուջեն կազմվել է ՝ հիմք ընդունելով 2026թ․ տարեկան աշխատանքային պլանի նախագիծը, 2023-2027 թվականների հնգամյա և 2026 -2028թ.թ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները: Ակունք համայնքի 2026թ. զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ են համարվելու այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

Ակունք համայնքի համաչափ զարգացման ծրագրերի իրագործման համար առաջնահերթ են համարվելու .

- Ակունք համայնքի կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը հաշվետու լինելը:

- Ակունք համայնքում ճանապարհների բարեկարգումը

- շրջակա միջավայրի պաշտպանությունը

- կոմունալ ծառայությունների մատուցումը

- փողոցային լուսավորության ապահովումը համայնքի բնակավայրերում

- մշակույթային ծառայություներից օգտվելու հնարավորությունը

-երիտասարդական ծրագրերին համայնքի երիտասարդներին ընդգրկելու հնարավորությունը

- նախադպրոցական հաստատությունների և դպրոցների հնարավորությունների ապահովումը

--բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց,

բազմազավակ ու անապահով ընտանիքիների կենսական ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերի

արդյունավետ իրականացումը:

Ակնկալում եմ համայնքի բնակիչների, աշխատակազմի, ավագանու անդամների սրտացավ ու բարեխիղճ մոտեցումը բյուջետային գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։