ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հունիսի 2026 թ. N 611-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևանի քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Շինարարության և բարեկարգման վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Շինարարության և բարեկարգման վարչություն
1 վարչության պետ 1 697,000 697,000
2 վարչության պետի տեղակալ 2 561,000 1,122,000
3 գործավար 1 248,200 248,200
- Շինարարական ծրագրերի կառավարման բաժին
4 բաժնի պետ 1 408,000 408,000
5 գլխավոր մասնագետ 3 289,000 867,000
6 առաջատար մասնագետ 3 282,200 846,600
- Շինարարական աշխատանքների պայմանագրերի կառավարման և վերլուծությունների բաժին
7 բաժնի պետ 1 408,000 408,000
8 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
9 առաջատար մասնագետ 2 282,200 564,400
10 առաջին կարգի մասնագետ 1 272,000 272,000
- Ճանապարհների շահագործման և սպասարկման բաժին
11 բաժնի պետ 1 408,000 408,000
12 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
13 առաջատար մասնագետ 1 282,200 282,200
14 առաջին կարգի մասնագետ 1 272,000 272,000
- Շինարարական օբյեկտների ծրագիր
15 ծրագրի ղեկավար 1 474,000 474,000
16 պատասխանատու ինժեներ 10 408,000 4,080,000
- Ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման ծրագիր
17 ծրագրի ղեկավար 1 474,000 474,000
18 պատասխանատու ինժեներ 11 408,000 4,488,000
- Շինարարական ծրագրերի մոնիտորինգի և վերլուծությունների խումբ
19 խմբի ղեկավար 1 474,000 474,000
20 մասնագետ 6 408,000 2,448,000
ԸՆԴԱՄԵՆԸ 52.0 19,989,400
»,
2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Տրանսպորտի վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Տրանսպորտի վարչություն
1 վարչության պետ 1 697,000 697,000
2 վարչության պետի տեղակալ 1 561,000 561,000
3 պատասխանատու ինժեներ 3 408,000 1,224,000
- Հասարակական տրանսպորտի կարգավորման բաժին
4 բաժնի պետ 1 408,000 408,000
5 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
6 առաջատար մասնագետ 5 282,200 1,411,000
- Երթևեկության կառավարման բաժին
7 բաժնի պետ 1 408,000 408,000
8 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
9 առաջատար մասնագետ 4 282,200 1,128,800
ԸՆԴԱՄԵՆԸ 20.0 6,993,800
»,
3) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «821.0» և «277,610,345» թվերը փոխարինել համապատասխանաբար «829.0» և «280,874,345» թվերով,
4) «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի «3.6. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ» գլխում.
ա. «3.6. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ» գլխի՝
3 վարչական շրջանի ղեկավարի տեղակալ 2 714,000 1,428,000
տողից հետո լրացնել նոր՝ 3.1 տող՝ հետևյալ բովանդակությամբ.
3.1 աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման խորհրդատու 2 310,000 620,000
բ. «3.6. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ» գլխի «9. առաջատար մասնագետ-հասարակայնության հետ կապերի պատասխանատու» տողին հաջորդող «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «10.0» և «4,804,200» թվերը փոխարինել համապատասխանաբար «12.0» և «5,424,200» թվերով,
գ. «Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին» կետի «4. առաջատար մասնագետ» տողում «10» և «2,822,000» թվերը փոխարինել համապատասխանաբար «9» և «2,539,800» թվերով, իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «28» և «7,990,000» թվերը փոխարինել համապատասխանաբար «27» և «7,707,800» թվերով,
դ. «ԱՄԲՈՂՋԸ» տողում «223.0» և «59,574,600» թվերը փոխարինել համապատասխանաբար «224.0» և «59,912,400» թվերով,
5) «ԱՄԲՈՂՋԸ՝ վարչական շրջաններ» տողում «1,564.0» և «429,075,600» թվերը փոխարինել համապատասխանաբար «1,565.0» և «429,413,400» թվերով,
6) «ԸՆԴԱՄԵՆԸ՝ առանձնացված ստորաբաժանումներ» տողում «1,658.0» և «457,754,600» թվերը փոխարինել համապատասխանաբար «1,659.0» և «458,092,400» թվերով,
7) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «2,479.0» և «735,364,945» թվերը փոխարինել համապատասխանաբար «2,488.0» և «738,966,745» թվերով:
2. Սույն որոշումը համայնքային ծառայության հաստիքների մասով ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. հունիսի 23
Երևան