ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 574-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ (ՍԱՐԳՍՅԱՆԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով ՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 574-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ (ՍԱՐԳՍՅԱՆԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի տեղակալ
Վ. Սիրունյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լ. Նանուշյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին
տեղակալ
Ա. Փամբուխչյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Բաբայան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության
ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության
գեներալ-մայոր
Տ.Անանիա
վարդապետ
Ծատուրյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Հ. Նազարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային
կազմակերպության տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ե. Երզնկյան - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և
սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Ծ. Մովսիսյան ուղղ. - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի
ռեկտորի պաշտոնակատար
Արմինե Սարգսյան - Ռաիսա Մկրտչյանի դուստր (համաձայնությամբ)
Արմեն Սարգսյան - Ռաիսա Մկրտչյանի որդի (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ