Հոդված 97
Հոդված 97.
Դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները
1. Դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք, եթե՝
1) ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
3) տիրապետում են հայերենին.
4) ունեն անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկ` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն:
5) ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.
6) առկա չեն դատավոր նշանակվելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:
(97-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)