Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:
Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաև պետության և համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվճարունակության (սնանկության) առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
4. Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա: Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
5. Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային և ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկությունների կազմակերպման վրա, ինչպես նաև արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի:
6. (մասն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-146-Ն)
(1-ին հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն, լրաց., փոփ. 24.03.21 ՀՕ-146-Ն)