ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 1993 թ. N 143
Քաղ. Երևան
ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՈՒՂԻՂ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Երկաթուղային տրանսպորտի բնագավառում սպառվող էներգառեսուրսների, արտադրանքի և ծառայությունների գների բարձրացման կապակցությամբ 1993 թվականի ապրիլի 1-ից`
ա) Հայաստանի Հանրապետության երկաթուղով բեռների տեղափոխման սակագները միջպետական հաղորդակցություններում բարձրացնել 2 անգամ.
բ) Հայաստանի Հանրապետության երկաթուղով բեռների տեղափոխման սակագները տեղական հաղորդակցություններում բարձրացնել 2 անգամ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ