Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 52-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 392-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 52-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավում» ծրագրի մասին» N 52-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «140,000,000» թիվը փոխարինել «229,449,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01503283) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վ. Վարդանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03511675) 2026 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N ՄԿ/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 65,777,221 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արտ պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04225743) 2026 թվականի հունիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիէթիլենային ճնշումային խողովակների մատակարարում` 20,472,850 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) Էմիլ Համբարձումյան Վռամի Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ՝ 47988813) 2026 թվականի հունիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կլոր երկաթբետոնե դիտահորերի մատակարարում` 3,198,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

02.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 392-Ա որոշման

«ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերանորոգում և վերակառուցում՝ բարելավելու շահառուների սոցիալ-տնտեսական պայմանները:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը 1) «Շէն-Ֆրանսիա» բարեգործական կազմակերպություն (հասցե` 24 րյու դը Մոբյուժ, 75009, Փարիզ, Ֆրանսիա).

2) Հաց աշխարհին - Գերմանիայի Եկեղեցիների ընկերակցություն (հասցե` Կարոլին Միշլեզ փողոց 1, 10115, Բեռլին, Գերմանիա).

3) Շվեյցարիայի Միջեկեղեցական աջակցություն (ՀԷԿՍ-ԷՊԵՌ) (հասցե՝ Սեմինարշտրասսե 28, 8042 Ցյուրիխ, Շվեյցարիա).

4) «Յալկեզյան հիմնադրամ» (հասցե՝ 1005 Էլջին ստթրիթ Ուեսթ, Սուիթ 200, Քոբուրգ, Օնտարիո, Կանադա).

5) «Կոկա-կոլա» հիմնադրամ (Կոկա-կոլա պլազա 1, Նորթ Ուեսթ, Ատլանտա, Ջորջիա, 30313):

4. Ծրագիրը կատարողը «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 110, ՀՎՀՀ` 01503283):

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի բնակավայրեր, բնագավառը` ջրամատակարարում:

6. Ծրագրի բյուջեն 229,449,000 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի համայնքները:

Բնակավայրերը, որտեղ կիրագործվեն խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավման ծրագրեր, կընտրվեն «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի

18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 3.3-րդ գլուխը:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգում և վերակառուցում՝ 97,778,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) Շինմոնտաժային տեխնիկայի, շինանյութերի, պոլիէթիլենային և մետաղական խողովակների, խողովակի միացման մասերի, դիտահորերի, բաժանարարների ու փականների ձեռքբերում կամ ներմուծում՝ 131,671,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված շինմոնտաժային տեխնիկան հետագայում

կօգտագործվի նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Խմելու և ոռոգման ջրերի համակարգերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 97,778,000 դրամ արժողությամբ.

2) Շինմոնտաժային տեխնիկայի, շինանյութերի, պոլիէթիլենային և մետաղական խողովակների, դիտահորերի, խողովակի միացման մասերի, բաժանարարների ու փականների ձեռքբերում կամ ներմուծում՝ 131,671,000 դրամ արժողությամբ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նախատեսված չեն։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև նշված մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների

հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Համաձայն պայմանագրերում նշված ժամկետների՝ շնորհատու կազմակերպությունները կիրականացնեն ծրագրերի անկախ վերահսկում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

02.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։