ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 388-Ա
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (ցանկը՝ համաձայն հավելվածի, 789 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Արարատի մարզի անապահով ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
02.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 388-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
(արկղ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Նոր հագուստ 20 1,350
2. Նոր դպրոցական պարագաներ 16 350
3. Նոր անվասայլակներ 10 200
4. Նոր հեծանիվներ 5 100
Ընդհանուր 51 2,000
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
02.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ