ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 1993 թ. N 169
Քաղ. Երևան
1992 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1992 թվականին քաղաքացիների կենսաթոշակների և երեխաների նպաստների վճարման ծառայությունների համար կապի ձեռնարկություններն ազատել ավելացված արժեքի հարկից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ