Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`» բառերը փոխարինել «Պարտապան իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետի «իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերով.

4) 2-րդ մասի 2.1-ին կետի «իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․

«2.1. Պարտապան ֆիզիկական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված կամ կամավոր սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե՝

1) այն ճանաչված է օրինական ուժի մեջ մտած դատական կամ արբիտրաժային տրիբունալի ակտով կամ գումարի բռնագանձման պահանջով կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությամբ, բացակայում է հաշվանցի հնարավորությունը, և պարտատիրոջ համար կատարողական վարույթն ավարտվել է բացասական ելքով, այն է` պարտատիրոջ պահանջը չի կատարվել, և կատարողական վարույթն ավարտվել պարտատիրոջ է կամահայտության հետ չկապված որևէ հիմքով, կամ կատարողական վարույթը կասեցվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով.

2) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, որը հիմնված է անբողոքարկելի դարձած վարչական ակտի վրա, բացակայում է հաշվանցի հնարավորությունը, պարտատերը դիմել է այդ ակտի հարկադիր կատարման, և պարտատիրոջ համար կատարողական վարույթն ավարտվել է բացասական ելքով, այն է` պարտատիրոջ պահանջը չի կատարվել, և կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ կամահայտության հետ չկապված որևէ հիմքով, կամ կատարողական վարույթը կասեցվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով:».

6) 2.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են իրավաբանական անձ պարտապանի դեպքում՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի դեպքում՝ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված՝ պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը։»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։