Հոդված 9. ․ Օրենքի 100-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
Հոդված 9․ Օրենքի 100-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․
«1.1. Եթե սնանկության դիմումի հիմքում դրված է անհատ ձեռնարկատեր պարտապանի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությունը, ապա անհատ ձեռնարկատիրոջ սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը, ինչպես նաև սույն օրենքի 95-97.1-ին հոդվածներով սահմանված դրույթները։ Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված և գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ պարտապանի սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են ֆիզիկական անձ պարտապանի անվճարունակության հատկանիշները, սնանկ ճանաչելու հիմքերը և սույն գլխի դրույթները, եթե սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորությունը:»: