Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԶԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 1993թ. N 13

Քաղ. Երևան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԶԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով բյուջեի սահմանափակ հնարավորությունների պատճառով պետական կապիտալ ներդրումների ոչ ժամանակին ֆինանսավորումը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության առաջարկությունը և 1992 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1993 թվականի մարտի 1-ը շինարարության համակարգի պետական ձեռնարկությունների հարկերի վճարման ժամկետ սահմանել բյուջեից կապիտալ ներդրումների ֆինանսավորումն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի կառավարչի

պաշտոնակատար Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։