ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 94
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների աշխատակազմերի կողմից պետական տուրքի հաշվառման և տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող գանձված պետական տուրքի տեղեկատվության ձևի օրինակը` համաձայն հավելված 2-ի:
3. Որոշման պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը դնել ՀՀ դատարանների աշխատակազմերի ղեկավարների վրա:
ՀՀ դատարանների
նախագահների
խորհրդի նախագահ՝ Հ. Մանուկյան
21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան
Հավելված 1
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. փետրվարի 21-ի
թիվ 94 որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Դատարանի աշխատակազմի գրասենյակը /այսուհետ` գրասենյակ/ փաստաթղթերն ընդունելու ժամանակ ճշտում է պետական տուրքը ՀՀ դատարանների գանձապետական հաշվին վճարված լինելու հանգամանքը: Այն դեպքում, երբ պետական տուրքը վճարված է այլ հաշվեհամարին, դատարանի աշխատակազմի գրասենյակը մինչև հայցադիմումը (դիմումը) այլ փաստաթուղթը դատավորին, դատարանի պաշտոնյային հանձնելը կազմում է տեղեկանք այդ մասին և հանձնում հասցեատիրոջը:
Գրասենյակի տրված տեղեկանքը հիմք է պետական տուրքը սահմանված կարգով վճարված չլինելու հանգամանքի գնահատման համար:
2. Գրասենյակի կողմից վարվող փաստաթղթերի հաշվառման մատյաններում առանձին տողով նշվում է վճարված պետական տուրքի գումարի չափը, որն իր մեջ չի ներառում անդորրագրի վրա առկա մատուցված բանկային ծառայության գումարը:
3. Պետական տուրքի հաշվառումն իրականացվում է դատավորի կողմից վարույթ ընդունած գործերով և աշխատակազմի կողմից մատուցված այլ ծառայություններով: Պետական տուրքի հաշվառման ժամանակաշրջան է համարվում դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու ամսաթիվը կամ մյուս դեպքերում` համապատասխան ծառայության մատուցման օրը:
4. Դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու ժամանակ, ինչպես նաև գործը դատավորի վարույթում գտնվելու ընթացքում վճարված պետական տուրքի հաշվառումը վարում է դատավորի օգնականը:
5. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը դատավորի օգնականը կամ այլ պաշտոնատար անձը դատարանի գրասենյակ են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից հաշվառված պետական տուրքի մասին:
6. Դատարանի գրասենյակը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ամփոփում է դատարանի կողմից գանձված պետական տուրքի չափի և մատուցված ծառայությունների քանակի մասին տեղեկատվությունը և ներկայացնում դատարանի աշխատակազմի ղեկավարին:
7. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը գանձված պետական տուրքի մասին ամփոփ տեղեկությունները ՀՀ կառավարության 29.11.1997թ. թիվ 547 որոշման համաձայն ուղարկվում են ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը: ՀՀ առաջին ատյանի դատարանները գանձված պետական տուրքի մասին տեղեկություններն ուղարկում են ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեսչություն, մյուս դատարանները` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայություն:
8. Գանձված պետական տուրքի մասին տեղեկությունների օրինակները ՀՀ դատարանները ուղարկում են նաև ՀՀ վճռաբեկ դատարան:
9. Դատարանի աշխատակազմի հաշվապահություն կառուցվածքային ստորաբաժանումն օժանդակում է դատարանի գրասենյակին պետական տուրքի հաշվարկման աշխատանքներում:
10. Դատավորի վարույթից դուրս մատուցվող ծառայությունների դիմաց պետական տուրքի գանձման պարտականությունը կրում է ծառայություն մատուցող պաշտոնատար անձը:
Հավելված 2
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. փետրվարի 21-ի
թիվ 94 որոշման
Օ Ր Ի Ն Ա Կ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող գանձված պետական տուրքի տեղեկատվության ձևի
Հավելված
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀՀ________________ դատարանի կողմից___- րդ եռամսյակի ընթացքում գանձված պետական տուրքի մասին
Հ/Հ ը/կ Կատարված գործողությունների մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը Կատարված գործողությունների մատուցված ծառայությունների քանակը Գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ) Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները Ծանոթա-գրություն
տվյալ
եռամսյակում տարվա սկզբից տվյալ եռամսյակում տարվա սկզբից
1 2 3 4 5 6 7
1. Դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների (կամ բողոքների համար) նշել տվյալ ժամանակա-շրջանում վարույթ ընդունված գործերի քանակը
նշել տարվա սկզբից վարույթ ընդունված գործերի քանակը
նշել տվյալ ժամանակա-շրջանում վարույթ ընդունված գործերով գանձված պետական տուրքի չափը նշել տարվա սկզբից վարույթ ընդունված գործերով գանձված պետական տուրքի չափը նշել պետական տուրքի հաշվեհամարը (ները) (900005016010, 900005169264)
-
2. Գործի նյութերի, դատարանի որոշման, վճռի պատճենը տրամադրելու համար
նշել տվյալ ժամանակա- շրջանում մատուցված ծառայությունների քանակը
նշել տարվա սկզբից կատարված գործողութ- յունների քանակը
նշել տվյալ ժամանակա- շրջանում մատուցված ծառայությունների արդյունքում գանձված պետական տուրքի չափը նշել տարվա սկզբից մատուցված ծառայություն-ների արդյունքում գանձված պետական տուրքի չափը նշել պետական տուրքի հաշվեհամարը (ները) (900005016010, 900005169264) -
Ընդամենը - - - - - -
Աշխատակազմի ղեկավար _________________ Ա.Ա. Կ.Տ.
(ստորագրություն)
Կատարող _________________ Ա.Ա.
(ստորագրություն)
« ___» ______200__թ.