ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1993 թ. N 225
Քաղ. Երևան
«ՀԱՅՏԵՔՍ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ազատել «Հայտեքս» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը ֆրանսիական «Մուլինեքս» ընկերության հետ 1991 թվականի հոկտեմբերին կնքած պայմանագրի հիման վրա ներմուծված կոմպլեկտավորող մասերից հավաքած խոհանոցային 20000 հատ հարիչների իրացումն ավելացված արժեքի հարկից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ