ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 42770/20
Լիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի փետրվարի 5-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ին Դատարան ներկայացրած վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով պատասխանող Կառավարության ներկայացրած դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:
Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Լ. Սահակյանը:
Դիմումատուի՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքն ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոք (կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայություն)
Սույն գանգատում քննելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի բողոքը կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների ենթադրյալ բացակայության առնչությամբ անընդունելի է։
Մասնավորապես Դատարանը նշում է, որ դիմումատուն գրավի դիմաց ազատ է արձակվել 2020 թվականի փետրվարի 28-ին։ Հետևաբար վեցամսյա ժամկետն սկսվել է նշված ամսաթվից և ավարտվել 2020 թվականի օգոստոսի 28-ին։ Համաձայն Մասեն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) [Masse v. France (dec.)] (թիվ 47506/20, §§ 29–31, 2025 թվականի մարտի 25) գործով Դատարանի վերջին եզրահանգումների՝ եռամսյա ժամկետի՝ COVID-ով պայմանավորված բացառիկ երկարաձգումը չի տարածվում սույն գործի վրա։ Հետևաբար 2020 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացված սույն գանգատը ներկայացվել է ժամկետի խախտմամբ։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ սույն գանգատը ներկայացվել է ժամկետի խախտմամբ և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն:
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի փետրվարի 26-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝ Անդրեաս Զունդ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ (կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը)
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը Կալանքի ժամկետը Դատարանը, որը կայացրել է կալանավորման մասին որոշում/քննել է բողոքը Հատուկ թերությունները
42770/20
09.09.2020 Լիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
1956 Սահակյան Լուսինե
Երևան 29.01.2020-28.02.2020 Վերաքննիչ քրեական դատարան դատարանների կողմից բերված պատճառների ոչ հիմնավոր բնույթը